Բաթումիի քաղաքապետարանում հայտարարում են, որ Աջարիայում աղետից տուժած ոչ մի քաղաքացի չի մնա առանց ուշադրության
Բաթումիի քաղաքապետարանում հայտարարում են, որ Աջարիայում աղետից տուժած ոչ մի քաղաքացի չի մնա առանց ուշադրության: Նրանց խոսքով, աղետի լուծարման աշխատանքներն ավարտվել են 25 հասցեներում, իսկ 20 հասցեներում, որտեղ սողանքային գործընթացների հետեւանքով փլուզվել են լանջի ամրակայման ու հենապատերը, աշխատանքները դեռ շարունակվում են:
Գերատեսչության տվյալներով, լվացման միջոցառումներ են ընթանում այն հասցեներում, որտեղ արդեն ավարտվել են լուծարման աշխատանքները: Նրանց խոսքով, աղետի վերացման աշխատանքների համար հնարավորինս մոբիլիզացվում է համապատասխան տեխնիկա, ինչպես նաեւ օգտագործվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության 20 միավոր սարքավորում:
Ինչպես հայտնում են Բաթումիի քաղաքապետարանից, հանձնաժողովը սկսել է աշխատանքը եւ առաջիկա օրերին որոշում կկայացնի տուժած ընտանիքներին նյութական օգնության վերաբերյալ: