Բաթումիի քաղաքապետարանը 61 բնակարան է հանձնել Մայիսի 26-ի տան փլուզումից տուժած ընտանիքներին
Բաթումիի քաղաքապետարանը 61 բնակարան է հանձնել Մայիսի 26-ի տան փլուզումից տուժած ընտանիքներին: Հարցն այսօր հաստատվեց ավագանու նիստում:
Բնակարանները գտնվում են Փիրոսմանի, Շարտավա եւ Աղմաշենեբելի փողոցներում: Արդյո՞ք տուժածները կհամաձայնվեն տեղափոխվել քաղաքի կենտրոնական հատվածից, անհայտ է: Բաթումիի քաղաքապետարանի գույքի կառավարման ծառայության ղեկավար Դավիթ Կոպինաձեի խոսքով, դեռևս բանակցությունների առարկա է, քաղաքապետարանին զուգահեռ Աջարիայի կառավարությունը ևս տուժածներին կառաջարկի բնակելի տարածքներ, ինչպես նաեւ ֆինանսական փոխհատուցում:
«Իհարկե, հաշվի կառնվեն բնակարանների տարածքները, ինչպես նաեւ գտնվելու վայրը: Քաղաքապետարանն այսօր 61 բնակարան հանձնեց Աջարիայի կառավարությանը, և այս գործընթացը կիրականացվի քաղաքապետարանի և կառավարության համատեղ ուժերով», – ասաց Դավիթ Կոպինաձեն: