Բաթումիի կարանտինային տարածքներից մեկում սննդից թունավորվել է 50 հոգի
Բաթումիի հյուրանոցներից մեկում գործող կարանտինային տարածքում արձանագրվել է սնունդով թունավորվելու դեպք: Փաստը հաստատել է Աջարիայի առողջապահության նախարարի տեղակալ Նինո Նիժարաձեն, սակայն նշել է, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ:
«Մոտ 50 մարդ վարակվել է սնունդից: Սա տեղի է ունեցել երկու օր առաջ: Նրանցից երկուսն ուշագրավ է, որոնց տեղափոխել են կլինիկա, սակայն օգնություն ցուցաբերելուց հետո, կրկին վերադարձել են կարանտին: Մնացած դեպքերը եղել են թեթև: Դեպքը հետազոտում է Սննդամթերքի ազգային գործակալությունը, որից հետո հայտնի կդառնա թունավորման պատճառը»,- հայտարարել է Նինո Նիժարաձեն:
Նիժարաձեի հայտարարությամբ, թունավորված բոլոր 50 անձինք ավարտում էին կարանտինային ժամանակաշրջանը, նրանց մի մասն այսօր լքել է կարանտինային վայրը, մյուս մասը կհեռանա վաղը:
Նրա փոխանցմամբ, բոլոր քաղաքացիներն իրենց լավ են զգում: Հետազոտությունից հետո նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: