Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 54 վարակակիր, նրանցից ամենակրտսերը 9 ամսական երեխա է
Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 54 վարակակիր, նրանցից ամենակրտսերը 9 ամսական երեխա է

Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցում ավելացել է կորոնավիրուսի վարակակիր երեխաների թիվը: Այս պահի դրությամբ գտնվող 54 վարակակիր պացիենտից 29-ը դեռահաս է, այդ թվում ամենակրտսերը 9 ամսական է:

Հիվանդանոցի տնօրեն Ցիուրի Աբուլաձեի հայտարարությամբ, վարակակիր երեխաների վիճակը կայուն է:

«29 երեխայից 8-ն ունի թոքաբորբ, նրանցից երկուսը՝ թեթև ձևով: Երեխաների առողջական վիճակը բավարար է»,- հայտարարել է Ցիուրի Աբուլաձեն:

Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցի թոքախտի բաժնի բժիշկին, ում մոտ երեկ ախտորոշվել էր կորոնավիրուս, կլինիկայի ղեկավարի հայտարարությամբ, դեպքը կապված է հարսանիքի կլաստերի հետ: