Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության կառավարման «112» կենտրոն գրանցվել է կանչ՝ Բաթումիի Ինասարիձեի փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի մասին:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր հասնելուն պես հրշեջ-փրկարարները անվտանգության նպատակով տարհանել են բնակչությանը: Քաղաքացիները, այդ թվում մի քանի անչափահասներ, ժամանակին տարհանվել են հարեւան բնակարաններից: Զուգահեռաբար ընթանում էին ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրշեջ-փրկարարական ջոկատների փոխանցմամբ, հրդեհը տարածվել էր բնակարանից դեպի ներքևի հարկի պատշգամբ, և հրդեհի տարածման վտանգ կար հարևան բնակարաններ: Հրշեջներին հաջողվել է օպերատիվ արձագանքման արդյունքում ամբողջությամբ մարել կրակը: Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Տեղում աշխատում էին ութ հրշեջ-փրկարարական ջոկատներ: