Բաթումիի հիվանդանոցի մենեջերի տեղեկությամբ, կորոնավիրուսից մահացած 51-ամյա ոստիկանի մոտ վնասված էին թոքերը
Բաթումիի հիվանդանոցի մենեջերի տեղեկությամբ, կորոնավիրուսից մահացած 51-ամյա ոստիկանի մոտ վնասված էին թոքերը

Համակարգչային տոմոգրաֆիայով պարզել է, որ 51-ամյա ոստիկանի թոքերը վնասված էին 90 տոկոսով,- այս մասին Բաթումիի հանրապետական հիվանդանոցի մենեջեր, Գիա Կիկաբիձեն հայտարարել է Աջարիայում կորոնավիրուսից մահացած ոստիկանի մասին խոսելիս:

Նրա խոսքով, պացիենտին հիվանդանոց են տեղափոխել սեպտեմբերի 29-ին, իսկ կորոնավիրուսը նրա մոտ հաստատվել էր հոկտեմբերի 1-ին:

«Նրան ընդունել էինք սեպտեմբերի 29-ին: Ընդունելուն պես հիվանդը ունեցել է ջերմություն, շնչառության բարդացում: Նա երեք օրվա ընթացքում ջերմություն է ունեցել նաև տանը: Հոկտեմբերի 1-ին նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, որից հետո արել ենք համակարգչային տոմոգրաֆիա: Տոմոգրաֆիան բացահայտեց վնասված թոքերը, որից հետո հիվանդը տեղափոխվել էր ինֆեկցիոն թերապիայի պալատում:

Երեկ հիվանդի վիճակը հանկարծակի ծանրացավ: Այդ պատճառով նրան կրկին ստուգել ենք համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով և պարզվել է, որ նրա մոտ 90 տոկոսով վնասված են թոքերը:

Հիվանդը միացվել է կառավարվող շնչառությանը, սակայն չնայած իրականացրած ինտենսիվ բուժմանը, նա մահացել է սրտանոթային սուր անբավարարությունից: Հիվանդը ունեցել է շաքարային դիաբետ և տառապել է սրտի անբավարարությունից»,- ասել է Գիա Կիկաբիձեն: