Բաթումիի «Hilton» հյուրանոցում, որտեղ պետք է սկսվի Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը, հայտարարվել է հրշեջ-տարհանման տագնապ (վիդեո)
Բաթումիի «Hilton» հյուրանոցում, որտեղ պետք է սկսվի Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը, հայտարարվել է հրշեջ-տարհանման տագնապ:
Պատվիրակները մի քանի րոպեով լքել են դահլիճը:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, տարհանման ազդանշանը միացել է անսպասելիորեն և հյուրերին կոչ են արել լքել շենքը:
Հյուրանոցի վարչության տեղեկությամբ, տագնապի պատճառ է դարձել հյուրանոցում ծխացումը: