Բաթումիի «Հիլթոն» հյուրանոցի մոտ «Միացյալ ազգային շարժման» հանրահավաքի ժամանակ վեց մարդ է բերման ենթարկվել
Բաթումիի «Հիլթոն» հյուրանոցի մոտ «Միացյալ ազգային շարժման» հանրահավաքի ժամանակ վեց մարդ է բերման ենթարկվել

Բաթումիում «Հիլթոն» հյուրանոցի մոտ բախում է տեղի ունեցել «Միացյալ ազգային շարժման» անդամների և իրավապահների միջև, որի ժամանակ վեց մարդ է ձերբակալվել։

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ում, վեց մարդ վարչական կալանքի տակ է։

«Միացյալ ազգային շարժման» անդամները մտել են «Հիլթոն» հյուրանոց՝ չնայած անվտանգության աշխատակիցների դիմադրությանը: Նրանք պահանջում էին հանդիպում «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ, ով այսօր հյուրանոցում հանդիպում է անցկացնում մեծամասնության հետ՝ նվիրված կուսակցության կանանց կազմակերպության հիմնադրմանը։

«Վրացական երազանք» կուսակցության անդամ Նինո Ծիլոսանին «Միացյալ ազգային շարժման» անդամներին ասել է, որ սա ընդդիմության հերթական սադրանքն է։

Ըստ «Ազգային շարժման» անդամների՝ իրենք խաղաղ հանրահավաք են անցկացնում եւ կոնկրետ հարցեր ունեն «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեին։