Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում մահացել է կորոնավարակակիր 81-ամյա տղամարդ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 40-րդ պացիենտը: Մահացածն Աջարիայից է: Պացիենտն 81 տարեկան էր և բուժում էր ստանում Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, պացիենտին Բաթումիի միջազգային հոսպիտալից բժշկական օգնության բրիգադը սեպտեմբերի 28-ին տեղափոխել էր Բաթումիի հանրապետական հիվանդանոց՝ ախտորոշմամբ. Կորոնավիրուս, երկկողմ թոքաբորբ, շնչառության անբավարարություն, երիկամի քրոնիկ հիվանդության սրացում:
Նրա գնահատմամբ, պացիենտների վիճակը կլինիկա մտցնելուն պես գնահատվել է բարդ:
«Կլինիկայում անցկացվել են համապատասխան միջոցառումներ, սակայն ուղեկցող հիվանդությունների բարդությունից ելնելով, ցավոք, չհաջողվեց փրկել պացիենտի կյանքը»,- ասվում է Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկության մեջ: