Բաթումիի հանրապետական հիվանդանոցում հայտարարում են, որ կլինիկայում գտնվող կորոնավարակակիր պացիենտներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է
Բաթումիի հանրապետական հիվանդանոցում հայտարարում են, որ կլինիկայում գտնվող կորոնավարակակիր 141 պացիենտներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, 19-ի վիճակը գնահատվում է ծանր:
Ծայրահեղ ծանր պացիենտներից տարեց տղամարդն ունի կաթված: Երեք պացիենտ միացված է շնչառական սարքին: Բացի այդ, կլինիկայի 141 պացիենտներից 103-ն ունի թոքաբորբ:
Ինչպես հայտարարում են Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում, կլինիկայում այսօր սպասում են 12 անձի ապաքինմանը: