Բաթումիի հանրապետական հիվանդանոցում 48 պացիենտ գտնվում է վերակենդանացման բաժնում, նրանցից վեցի վիճակը ծայրահեղ ծանր է
Բաթումիի հանրապետական հիվանդանոցում 48 պացիենտ գտնվում է վերակենդանացման բաժնում, նրանցից վեցի վիճակը ծայրահեղ ծանր է

Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոցում վարակված պացիենտների թիվը այսօր կրճատվել է ՝ հասնելով 196-ի:

Ինչպես հայտարարում են կլինիկայում, ապաքինված, ինչպես նաև այն պացիենտների հաշվին, որոնք վիճակի բարելավման պատճառով տեղափոխվում են կովիդ-հյուրանոցներ, հանրապետական ​​հիվանդանոցում ազատվում են մահճակալներ:

Ներկայումս 48 հիվանդ գտնվում է կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում, նրանցից վեցը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և մնում են միացված արհեստական շնչառության սարքին, 41 պացիենտ ունի բարձր ճնշման թթվածնի մատակարարման կարիք:

Աջարիայում ընդհանուր առմամբ կովիդի կառավարմանը ներգրավված է 12 կլինիկա: