Բաթումիի հանրապետական հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 22 պացիենտ
Բաթումիի հանրապետական հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 22 պացիենտ

Բաթումիի հանրապետական հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 22 պացիենտ, իսկ օրվա վերջին, կլինիկայից դուրս կգրվի ևս 20 պացիենտ:

Այս պահի դրությամբ կլինիկայում կա ավելի քան 20 ազատ տեղ: Բացի այդ, հիվանդանոցում բուժում է ստանում 193 վարակակիր, նրանցից 49-ը վերակենդանացման բաժնում է, 13-ի վիճակը ծայրահեղ ծանր է և միացված է արհեստական շնչառության սարքին, իսկ 32-ը մշտական թթվածնի կարիք ունի:

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 570 նորդ դեպք, ապաքինվել է 3 045 մարդ: