Բաթումիի հանրապետական հիվանդանոցում բուժում է անցնում 180 կորոնավարակակիր, որոնցից 13-ը միացված է արհեստական շնչառության սարքին
Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում բուժում է ստանում 180 կորոնավարակակիր, որոնցից 13-ը միացված է արհեստական շնչառության սարքին:
Ինչպես հայտարարել է Բաթումիի Հանրապետական հիվանդանոցի մենեջեր Գիա Կիկաբիձեն, կլինիկայում այս պահի դրությամբ կա 33 ազատ տեղ:
«Այսօր դուրս կգրվի ևս 20 պացիենտ, այսինքն, ընդհանուր՝ 33 ազատ տեղ կա»,- հայտարարել է Գիա Կիկաբիձեն:
Նրա խոսքով, 180 պացիենտից կլինիկայի վերակենդանացման բաժնում է գտնվում 50 անձ, նրանցից 13-ը միացված է արհեստական շնչառության սարքին, 15-ն ունի մշտական թթվածնի կարիք: