Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոցից հայտարարում են, որ օրական կլինիկայում ազատվում է մինչև 25 տեղ՝ կորոնավարակակիրներին ընդունելու համար
Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոցից հայտարարում են, որ օրական կլինիկայում ազատվում է մինչև 25 տեղ՝ կորոնավարակակիրներին ընդունելու համար

Բաթումիի հանրապետական հիվանդանոցում ամեն օր ունենք 20-25 ազատ տեղ,- այս մասին հայտարարել է կլինիկայի մենեջեր Գիա Կիկաբիձեն:

Նրա փոխանցմամբ, ապաքինված պացիենտների և այն վարակակիրների հաշվին, ում վիճակը բարելավվում է և տեղափոխվում կովիդ-հյուրանոցում, կլինիկայում մշտապես կան ազատ տեղեր:

«Այսօր առավոտյան կլինիկայում ունենք 11 ազատ տեղ, սակայն ընթանում է «շրջայց»: Հավանաբար, կլինիկայից այսօր դուրս կգրվի 20-25 պացիենտ, որը հնարավորություն կտա ընդունել նոր պացիենտների»,- հայտարարել է Գիա Կիկաբիձեն:

Այսօր Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում կա 201 վարակակիր, 48-ը վերակենդանացման բաժնում է, նրանցից 9-ը միացված է արհեստական շնչառության սարքին: