Բաթումիի և Լազեթիի հոգևոր թեմերում «Ալիլոն» անցկացվում է առանց հավատացյալների
Բաթումիի և Լազեթիի թեմերում «Ալիլոն» անցկացվում է այլ ձևով:
Հոգևորական անձինք, սարկագավները և դպիրներների 10 հոգանոց խմբերով, առանց հավատացյալների անցկացնում են երթ:
Թեմի որոշմամբ, բազմամարդ հավաքից խուսափելու նպատակով Սուրբ ծննդյան ավետաբերները չեն հանդիպի բնակչությանը և չեն ստանա հանգանակություն:
«Իհարկե, տրամադրությունը բարձր է: Հավատացյալներին շնորհավորում ենք Սուրբ ծննդյան կապակցությամբ: Նրանք չեն մասնակցում «Ալիլոյի» երթին, սակայն իհարկե ներգրավված են այս մեծ տոնին: Բոլորը կարող են հանգանակությոն տանել տաճար, որտեղից երեկոյան դրանք կփոխանցեն մանկատներին և ծերանոցներին»,- հայտարարել է Իոանե Գորելիշվիլին: