Բաթումիի ընտրատարածքային հանձնաժողովն այսօր կընտրի տեղամասային հանձնաժողովների նախագահներին, տեղակալներին եւ քարտուղարներին
Բաթումիի ընտրատարածքային հանձնաժողովն այսօր կընտրի տեղամասային հանձնաժողովների նախագահներին, տեղակալներին եւ քարտուղարներին: «Ազգային շարժման» անդամները չեն մասնակցի նիստին:
Նրանք ասում են, որ քվեարկությունը ձևական է, քանի որ տեղամասերում ղեկավար անձինք ընտրվում են ընտրատարածքի կողմից նշանակված անդամների ձայների մեծամասնությամբ:
Ինչպես պարզաբանեց Բաթումիի ընտրատարածքային հանձնաժողովի իրավաբանը, սա առաջին դեպքն է, երբ «Ազգային շարժման» ներկայացուցիչները չեն մասնակցում նիստին, սակայն բողոքում են արդյունքների դեմ: