Բաթումիի «Դինամոն» իր կազմը համալրել է ուկրաինացի կիսապաշտպանով, ով հանդես էր գալիս Օդեսայի «Չեռնոմորեց»-ում #1TVSPORT
Բաթումիի «Դինամոն» իր կազմը համալրել է ուկրաինացի կիսապաշտպանով, ով հանդես էր գալիս Օդեսայի «Չեռնոմորեց»-ում #1TVSPORT

Իվան Լիտվինենկոն նոր մրցաշրջանից կպաշտպանի Բաթումիի «Դինամոյի» արժանապատվությունը։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 21-ամյա ուկրաինացի կիսապաշտպանի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր։

Բաթումիի նորեկը կարող է թևերում խաղալ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում։ Լիտվինենկոն Դնեպրոպետրովսկից է, կրթություն է ստացել «Դնեպրի» ակադեմիայում։ 2018-2020 թվականներին նա խաղացել է «Դնեպր 1»-ում, հանդես է եկել նաև Լվովի «Ռուխում», «ՎՊԿ-Ագրո»-ում, իսկ 2022 թվականից ընդգրկված է Օդեսայի «Չեռնոմորեցում»։

Լիտվինենկոյի պայմանագիրը «Չեռնոմորեցի» հետ ավարտվել է 2022 թվականի վերջին, և նա դարձել է ազատ գործակալ։ 2022 թվականի օգոստոսին նա ազատ գործակալի կարգավիճակով «Ռուխից» տեղափոխվեց Օդեսայի ակումբ և այս ընթացքում ընդամենը մեկ հանդիպում անցկացրեց Ուկրաինայի Պրեմիեր լիգայում։

Լիտվինենկոն խաղացել է Ուկրաինայի գրեթե բոլոր տարիքային խմբերում՝ մինչև 17, մինչև 18 և մինչև 21 տարեկաններում։