Բաթումիի բուլվարում տեղի ունեցած միջադեպի համար ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել
ՆԳ նախարարության Աջարիայի ոստիկանության բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, Բաթումիում մեկ անձ Է ձերբակալվել է։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։
Գերատեսչության տեղեկություններով՝ հետաքննությունը պարզել է, որ ուժեղ քամու պատճառով, այսպես կոչված Բատուտը շրջվել է, ինչի ժամանակ վիրավորվել են նրա վրա գտնվող երկու անչափահասներ, որոնցից մեկը՝ 2014 թվականին ծնված Դ.Պ.-ն ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է։ Միջադեպի պատճառով տուժել է ևս մեկ քաղաքացի։
«Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը պատասխանատու է բատուտի շահագործման կանոնների պահպանման համար, թեեւ չի կարողացել ապահովել հանձնարարված պարտավորությունների կատարումը։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է անվտանգության կանոնի խախտում, որը հանգեցրել է մարդկային զոհերի»,- ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։