Բաթումիի բնակելի շենքի փլատակներից ուշ երեկոյան դուրս բերված կինը մահացել է
Բաթումիի բնակելի շենքի փլատակներից երեկ ուշ երեկոյան դուրս բերված կինը մահացել է Բաթումիի կլինիկայում: Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կլինիկայում:
Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր:
Փրկարարների կողմից փլատակներից դուրս բերված ևս մեկ քաղաքացի մնում է հիվանդանոցում, նա միացված է արհեստական շնչառության սարքին: Բացի այդ, փրկարարների կողմից փլատակներում հայտնաբերվել է հինգ մարդու դի:
Ըստ ՆԳՆ-ի, որոնողափրկարարական միջոցառումները, ինչպես նաև քննչական և դատավարական գործողությունները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով: