Բաթումի-Թբիլիսի արագընթաց գնացքը բախվել է տղամարդու, որը տեղում զոհվել է
Դժբախտ պատահար է տեղի ունեցել Քարելիի մունիցիպալիտետի Խվեդուրեթի գյուղի մոտ: Բաթումի-Թբիլիսի արագընթաց գնացքը բախվել է հովվին:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, մոտ 40 տարեկան տղամարդը տեղում մահացել է:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է 275-րդ հոդվածի չորրորդ մասով, որը նկատի ունի երկաթուղու երթևեկության անվտանգության կամ շահագործման նորմերի խախտում: