Բաթումիի միջազգային օդանավակայանում աշխատում են սակրավորները։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանների կառավարիչ «Տավ Ջորջիա» ընկերությունից, օդանավակայանում ծանուցում է ստացվել վտանգավոր իրավիճակի մասին, որից հետո համապատասխան ընթացակարգեր են իրականացվել։
Բացի այդ, նրանց խոսքով, օդանավակայանում սակրավորներ էին աշխատում։ Այս պահին նրանք ավարտել են աշխատանքը օդանավակայանում։
Նշված միջադեպի պատճառով «Թուրքական ավիաուղիներ»-ի Բաթումի-Ստամբուլ չվերթը, որը պետք է մեկներ ժամը 17:40-ին, երկու ժամով հետաձգվել է և կիրականացվի 19:40-ին։ Այս պահին ուղևորները նստում են ինքնաթիռ։