Բաթումի նավահանգստում մեկ ժամից ավելի է, ինչ մոբիլիզացված են իրավապահներն ու սակրավորները։ Առկա տեղեկությունների համաձայն՝ նավերից մեկի վրա ական են փնտրում։
Ինչպես լրագրողներին հայտնեց նավահանգստի արհմիությունների ներկայացուցիչը, անհայտ անձը զանգահարել է նավահանգստի ադմինիստրացիա և հայտնել, որ նավը, որը պատրաստվում էր մեկնել, ականապատված է, թեև սա վարկածներից մեկն է։ Նավահանգիստը ներկայումս արգելափակված է:
Ներքին գործերի նախարարությունը դեռևս որևէ պարզաբանում չի արել։