Բաթումի նավահանգստում գնացքի վագոնը դուրս է եկել ռելսերից, վնասվել է չորս ավտոմեքենա
Բաթումի նավահանգստում գնացքի վագոնը դուրս է եկել ռելսերից, վնասվել է չորս ավտոմեքենա

Բաթումի նավահանգստում գնացքի վագոնը դուրս է եկել ռելսերից, քանդել պատը, վնասվել է չորս թեթև մարդատար ավտոմեքենա։

Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, դեպքի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Այս պահին հայտնի չէ, թե ինչից է գնացքը դուրս եկել ռելսերից։

Բաթումիի նավահանգստում մեկնաբանություններ չեն անում: