Բաթումի-Քոբուլեթի ավտոմայրուղու վրա «Ազգային շարժումը» տեղադրել է «Գախարիա, հեռացի'ր» գրառմամբ պաստառներ
Բաթումի-Քոբուլեթի ավտոմայրուղու վրա «Ազգային շարժումը» տեղադրել է «Գախարիա, հեռացի'ր» գրառմամբ պաստառներ

Բաթումի-Քոբուլեթի շրջանցային ճանապարհի տարածքում «Ազգային շարժման» անդամները տեղադրել են «Գախարիա, հեռացի’ր» գրառմամբ պաստառներ:

Ընդիմմության կուսակցության անդամներն ասում են, որ ճանապարհի հարակից տարածքում կտեղադրեն մեծ քանակությամբ պաստառներ և ՆԳ նախարարին կոչ կանեն հեռանալ պաշտոնից:

«Մայրուղու ողջ տարածքում կլինեն «Գախարիա, հեռացի’ր» պաստառներ: Սա բողոք է և այն չի դադարի, մինչև Գախարիան չհեռանա»,- ասում է ակցիայի կազմակերպիչ Ռեզո Խարազին: