Բաթումի քաղաքային դատարանը Մզիա Ամաղլոբելու վարչական գործով որոշումը կհրապարակի մարտի 18-ին
Բաթումի քաղաքային դատարանը Մզիա Ամաղլոբելու վարչական գործով որոշումը կհրապարակի մարտի 18-ին

Բաթումի քաղաքային դատարանում ավարտվել է «Batumelebi»-ի և «Netgazeti»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելու վարչական գործի քննությունը։

Դատավորը հեռացել է խորհրդակցելու, իսկ որոշումը կհայտարարվի մարտի 18-ին։

Մզիա Ամաղլոբելին հեռակա կարգով մասնակցում էր դատական նիստին։ Նա իրեն իրավախախտ չի համարում։

Մզիա Ամաղլոբելին հայտարարել է, որ իսկապես փակցրել է պիտակը, սակայն իրականությանը չի համապատասխանում այն, ինչ նշված է ձերբակալության արձանագրությունում՝ թե նա վիրավորել է իրավապահներին։

Փաստաբաններն էլ պնդում են, որ ձերբակալության արձանագրությունը կեղծվել է։ Նրանց խոսքով՝ կան տեսագրություններ, որոնք ապացուցում են պաշտոնական փաստաթղթի կեղծարարությունը։

Նրանց խոսքով՝ տեսագրությունում հնչում է Բաթումի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի ձայնը, որը հայտարարում է, որ Ամաղլոբելին ձերբակալվում է Վարչական իրավախախտումների օրենսգրքի 150-րդ հոդվածով՝ պիտակի փակցման համար։

Սակայն ձերբակալության արձանագրության համաձայն՝ Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է ոստիկաններին վիրավորելու համար՝ 173-րդ հոդվածով։

Իրավապահ մարմինների վկաները հակառակն են պնդում։ Նրանց խոսքով՝ Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է այն բանից հետո, երբ փորձել է խոչընդոտել ոստիկանների կողմից ցուցարարների ձերբակալմանը։

Այսօրվա դատական նիստում հարցաքննվել են նաև պաշտպանական կողմի վկաները։ Հարցաքննվել են մի քանի լրագրողներ, այդ թվում՝ «Netgazeti»-ի աշխատակիցները։

Նրանց խոսքով՝ Ամաղլոբելու կողմից ոստիկանների հասցեին վիրավորական արտահայտություններ չեն լսել։

Հունվարի 11-ի ուշ երեկոյան Մզիա Ամաղլոբելին սկզբում մեկ ժամով վարչական կարգով ձերբակալվել է Աջարիայի ոստիկանության վարչության շենքի մոտ, իսկ ազատ արձակվելուց հետո կրկին ձերբակալվել է՝ արդեն քրեական մեղադրանքով՝ Բաթումի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։

Մզիա Ամաղլոբելին իրեն մեղավոր չի ճանաչում։ նաա 38 օր հացադուլ էր հայտարարել։