Բաթումի-Ախալցխա ճանապարհին երթևեկությունը կսահմանափակվի մեկ ժամով
Բաթումի-Ախալցխա ճանապարհին երթևեկությունը կսահմանափակվի մեկ ժամով

Վրաստանի Ավտոճանապարհային վարչության հետ կնքված պայմանագրի շրջանակներում «Զիմո-7» ՍՊԸ-ն նախատեսում է մաքրել ներքին պետական նշանակության Բաթումի-Ախալցխա մայրուղու կմ 57-կմ 68 հատվածի ժայռի լանջը (պայթյունի փոքր լիցքերով),- այս մասին նշված է Ավտոճանապարհային վարչության տեղեկության մեջ:

Նրանց խոսքով, աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով նշված հատվածում այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ից 13:00-ն կսահմանափակվի երթեւեկությունը: