Բաթումի-Ախալցխա ճանապարհի 125-րդ կմ-ում ժամանակավորապես արգելվել է երթևեկությունը
Ժայռային զանգվածի իջնելու վտանգի պատճառով Բաթումի-Ախալցխա ճանապարհի 125-րդ կմ-ը ժամանակավորապես փակ է երթեւեկության համար։ Այս մասին տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։
«Բաթումի (Անգիսա)-Ախալցխա ներքին պետական նշանակության ավտոճանապարհի 125-րդ կմ-ում Խուլո-Զարզմա 2-րդ լոտի շինարարության շրջանակներում առկա է հող-ժայռային զանգվածի թափման և ավտոճանապարհը վնասելու վտանգ: Այդ իսկ պատճառով նշված հատվածում, քանի դեռ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժն արգելվում է»,- նշված է տեղեկատվության մեջ։