Բաթումի-Ախալցիխե ճանապարհին Գուլեբի գյուղի մոտակայքում սողանքի առաջացման պատճառով սահմանափակված է երթևեկությունը
Բաթումի-Ախալցիխե ճանապարհին Գուլեբի գյուղի մոտակայքում սողանքի առաջացման պատճառով սահմանափակված է երթևեկությունը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների հետևանքով Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ներքին ավտոճանապարհի 38-րդ կիլոմետրում՝ Գուլեբի գյուղի հատվածում, սողանք է առաջացել, որը դարձել է ավտոճանապարհի փակման պատճառ։

«Այս պահին նշված հատվածում երթեւեկությունը սահմանափակ է։ Դեպքի վայր են մոբիլիզացված ավտոճանապարհների վարչության տեխնիկան և մարդկային ռեսուրսները։ Ընթանում են մաքրման աշխատանքներ՝ երթեւեկությունը հնարավորինս արագ վերականգնելու համար»,- նշվում է տեղեկատվության մեջ։