Բաթումի (Անգիսա)-Ախալցխա ճանապարհի 125-րդ կմ-ում երթեւեկությունը վերականգնվել է միակողմանի
Բաթումի (Անգիսա)-Ախալցխա ճանապարհի 125-րդ կմ-ում երթեւեկությունը վերականգնվել է միակողմանի

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Բաթումի (Անգիսա)-Ախալցխա ներքին նշանակության ավտոճանապարհի 125-րդ կմ-ում երթևեկությունը վերականգնվել է միակողմանի։

Գերատեսչության տվյալներով՝ այս պահին շարունակվում են վնասված ճանապարհի վերականգնման աշխատանքները։

Հիշեցնենք, որ Խուլո-Զարզմա 2-րդ լոտի շինարարության շրջանակներում, հողա-ժայռային զանգվածի իջնելու և ճանապարհի երթեւեկելի հատվածը վնասելու վտանգի պատճառով, օգոստոսի 16-ին երեկոյան ժամից նշված հատվածում արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։