Բաթումի (Անգիսա)-Ախալցիխեի ճանապարհի 125-րդ կմ-ին երկու ուղղություններով երթևեկությունը վերականգնվել է
Բաթումի (Անգիսա)-Ախալցիխեի ճանապարհի 125-րդ կմ-ին երկու ուղղություններով երթևեկությունը վերականգնվել է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ վերականգնողական աշխատանքների արդյունքում Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոճանապարհի 125-րդ կմ-ում (Խուլո-Զարզմի հատված) վերականգնվել է երթևեկությունը։

Հիշեցնենք, որ Խուլո-Զարզմի 2-րդ լոտի շինարարության շրջանակներում հողա-ժայռային զանգվածի իջնելու և ճանապարհի երթևեկելի հատվածը վնասելու վտանգի պատճառով ժամանակավորապես արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։