Բասկոնիայի ծանր հաղթանակը Մադրիդում և Թոռնիկե Շենգելիայի 17 միավորը
Իսպանիայի բասկետբոլի առաջնության 18-րդ տուրը ավարտվել է «Էստուդիանտես»-«Բասկոնիա» թիմերի դիմակայությամբ:
Չնայած ծանր հանդիպմանը, բասկերին հաջողվել է հաղթանակ տանել Մադրիդում: Այս հաղթանակում իր 17 միավորանոց լուման է ներդրել Թոռնիկե Շենգելիան:
«Բասկոնիայի» ավագը ընդհանուր առմամբ խաղացել է 23 րոպե:
Վրաց բասկետբոլիստը լավագույնն էր Ջեյսոն Գրեյնջերի և Յոհանես Փոիթմանի հետ միասին: Հենց Գրեյնջերն է գցել հաղթական երկու միավորը և ֆիքսել հանդիպման վերջնական հաշիվը՝ 89:87:
Այս հանդիպումից հետո «Բասկոնիան» ունի 11 հաղթանակ և 7 պարտություն: Բասկերի թիմը գտնվում է մրցաշարային աղյուսյակի 5,րդ տեղում:
«Լիգա Էնդեզայում» իր հերթական հանդիպումը «Բասկոնիան» անց է կացնելու փետրվարի 4-ին Բարսելոնայի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan