Բարսելոնայում զբոսաշրջության հարկը կբարձրանա զբոսաշրջային նավերի ուղևորների համար, ովքեր այցելում են քաղաք 12 ժամից պակաս ժամկետով
Բարսելոնան կբարձրացնի զբոսաշրջության հարկը զբոսաշրջային նավերի ուղևորների համար, ովքեր այցելում են քաղաք 12 ժամից պակաս ժամկետով։ Այս մասին El Pais հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է քաղաքի քաղաքապետ Ժաումե Կոլբոնին։
Նրա խոսքով, ներկայումս զբոսաշրջային հարկը զբոսաշրջային նավերի ուղեւորների համար կազմում է 7 եվրո։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե որքանով է նախատեսվում բարձրացնել հարկը։
«Զբոսաշրջային նավերի ուղևորների դեպքում, որոնք քաղաքում կանգ են առնում 12 ժամից պակաս, տեղի է ունենում հանրային տարածքների ինտենսիվ օգտագործում՝ առանց քաղաքին օգուտ տալու։ Ցանկանում ենք տուրիզմ, որը հարգում է նպատակակետը»,- ասաց քաղաքապետը։
Համապատասխան նախաձեռնությունը պետք է համաձայնեցվի Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության հետ։
Վերջին շաբաթներին Իսպանիայի մի քանի վայրերում, մասնավորապես՝ Պալմա դե Մալյորկայում, Մալագայում և Կանարյան կղզիներում հակազբոսաշրջության դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Ցուցարարներն ասում են, որ այցելուները բարձրացնում են բնակարանների գները, ինչը տեղի բնակիչների համար անհասանելի է դարձնում քաղաքի կենտրոնում ապրելը: