Բարսելոնայում զանգվածային զբոսաշրջության դեմ ցույցի ժամանակ տեղացիները փողոցներում և սրճարաններում զբոսաշրջիկներին ջրել են ջրցան ատրճանակներով
Բարսելոնայում տեղի բնակիչները ցույց են կազմակերպել ընդդեմ զանգվածային զբոսաշրջության և ջրային ատրճանակներով ցողել զբոսաշրջիկներին փողոցներում և սրճարաններում։
Իսպանացիները վանկարկել են՝ «Զբոսաշրջիկներ, գնացե՛ք տուն»։
Բարսելոնայի քաղաքապետ Ժաումե Կոլբոնին վերջերս խոստացավ, որ այնպիսի հարթակներ, ինչպիսիք են Airbnb-ն և Homeaway-ն, այլևս չեն երկարաձգի ավելի քան 10,000 տեղի բնակիչների արտոնագրերը՝ զբոսաշրջիկներին բնակարաններ վարձակալելու համար: Նրանք կկարողանան զբոսաշրջային նպատակներով բնակարաններ վարձակալել միայն իսպանացիներին։