Հազարավոր մարդիկ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ՝ ի պաշտպանություն պաղեստինցիների։
Ցուցարարներն ասում են, որ պետք է շարունակեն դուրս գալ փողոցներ՝ ստիպելու կառավարությանն ու քաղաքական գործիչներին «դադարեցնել աջակցել Իսրայելին և մասնակցել Իսրայելի կողմից պաղեստինցիների զանգվածային սպանություններին»:
Միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում առնվազն 19 հազար պաղեստինցի է զոհվել։