Բարնովի փողոցում շարունակվող ճանապարհային աշխատանքներով պայմանավորված՝ տեղաշարժի սահմանափակումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 15-ը
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ շարունակվող ճանապարհային աշխատանքներով պայմանավորված՝ Վասիլ Բարնովի փողոցում տեղաշարժի սահմանափակումը կգործի մինչև հոկտեմբերի 15-ը։
Սահմանափակումը վերաբերում է Բարնովի և Կոտե Մաղաշվիլիի փողոցների խաչմերուկից Կակաբաձե եղբայրների փողոցի ուղղությամբ շարժվող մեքենաներին։
Սահմանափակման ժամանակահատվածում վարորդները կարող են Բարնովի փողոցից շարժվել Կոտե Մաղաշվիլիի՝ Միխեիլ Զանդուկելիի, Էրեկլե Տատիշվիլիի, Պետրե Մելիքիշվիլիի և Կակաբաձե եղբայրների փողոցների միջոցով։
Նշված ճանապարհահատվածում հասարակական տրանսպորտի երթևեկության սխեման ժամանակավորապես փոխվել է: