Բարեկամների խմբի հայտարարությունը Ռուսաստան-Վրաստան հակամարտության մասին
Բարեկամների խմբի հայտարարությունը Ռուսաստան-Վրաստան հակամարտության մասին

ԵԱՀԿ-ում Վրաստանի բարեկամների խումբը Ռուսաստան-Վրաստան հակամարտության մասին պատրաստել է հայտարարություն:

Հայտարարությունն արվել է Բուլղարիայի, Կանադայի, Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Շվեդիայի, Ուկրաինայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, հեղինակները հաստատում են լիարժեք աջակցություն Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

«Մենք Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում, անհապաղ կատարել Եվրամիության միջնորդությամբ ձեռքբերած 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագրով ստանձնած պարտականությունները, այդ թվում՝ դուրս բերել սեփական զորամիավորումները մինչև գործողություններից առաջ առկա դիրքերին: Մենք նաև Ռուսաստանին կոչ ենք անում, հետ վերցնել Վրաստանի Աբխազիա և Հարավային Օսեթիա շրջանների «անկախության» ճանաչումը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ հայտարարության հեղինակներն աջակցում են բռնի տեղահանված անձանց և փախստակնների ինքնակամ, անվտանգ և արժանի վերադարձին իրենց ծագման վայրեր:

«Մենք կրկին խորապես վրդովված ենք մնում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շրջաններում բնակվող վրացիների ազգային խտրականությամբ և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի քաղաքացի Իրակլի Կվարացխելիայի մահվան գործին, որը ձերբակալվել էր Աբխազիայի շրջանում անօրեն տեղակայված Ռուսաստանի ռազմաբազայում: Մենք դատապարտում ենք Վրաստանի քաղաքացիներ Արչիլ Տատունաշվիլու, Գիգա Օթխոզորիայի և Դավիթ Բաշարաուլիի սպանությունները և կոչ անում Ռուսաստանի Դաշնությանը, որպես Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շրջաններում արդյունավետ հսկողություն իրականացնող պետություն, խոչընդոտ չստեղծել մեղավորների արդարադատության առջև ներկայանալուն»,- նշված է հայտարարության մեջ:

Համատեղ հայտարարության հեղինակները ԵԱՀԿ-ի մասնակից պետություններն կոչ ենանում, համաձայնել Վրաստանում ԵԱՀԿ-ի բազմաչափ առաքելության վերականգնման շուրջ: