Հաղորդակցության կարգավորող հանձնաժողովի հանձնարարականը բջջային ցանցերի օպերատորներին։
Դիմիտրի Ցինցաձեի անվան բարեգործական հիմնադրամի պահանջով անցկացված հետազոտության արդյունքում, կարգավորող ընկերությունը հայտնաբերել է, որ բարեգործական զանգի արժեքից օպերատոր ընկերությունները ավելի մեծ գումար են ստանում, քան իրականում հարկավոր է ծառայությունը մատուցելու համար։ Այսինքն բարեգործության համար քաղաքացիների կողմից վճարված գումարի երբեմն նույնիսկ կեսը մնում է բջջային ընկերությանը, այն ժամանակ, երբ նրանց ծառայության գինը անգամ 10 թեթրիի չի հասնում։
Հեղինակներ՝ Մարիամ Սեթուրիձե, Ռիմա Մառանգոզյան