Բարեբախտաբար, Դիղոմիի Մասիվի չորրորդ զանգվածում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհեր չկան. Դիդուբեյի շրջանի գամգեբելի
Բարեբախտաբար, Դիղոմիի Մասիվի չորրորդ զանգվածում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհեր չկան. Դիդուբեյի շրջանի գամգեբելի

Դիդուբեյի շրջանի գամգեբելի, Լադո Ձնելաձեի հայտարարությամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ Դիղոմիի Մասիվի չորրորդ զանգվածում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։

Նրա խոսքով՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան։

«Նախնական տեղեկություններով՝ գազի պայթյուն է տեղի ունեցել, ապակիներն ընկած են։ Բարեբախտաբար, զոհեր չկան։ Տուժել են մի քանի ընտանիքներ։ Նախնական տեղեկություններով՝ նրանց բնակավայրը լրջորեն վնասվել է։ Մենք ամեն ինչ կուսումնասիրենք, և Թբիլիսիի քաղաքապետարանն իր իրավասության շրջանակներում կտրամադրի համապատասխան օգնություն։ Պայթյունի պահին տանը մեկ մարդ է եղել, նա թեթև վնասվածքներ է ստացել»,- ասել է Լադո Ձնելաձեն։