Բարձրալեռ շրջաններում թոշակը դառնում է 240 լարի
Բարձրալեռ շրջաններում թոշակը դառնում է 240 լարի

Բարձրալեռ շրջանի կարգավիճակ ունեցող բնակավայրերում հաջորդ տարվանից թոշակը 216 լարիի փոխարեն լինելու է 240 լարի,- այս մասին լրագրողներին է հայտնել խորհրդարանի անդամ Զաքարիա Քուցնաշվիլին:

Վրաստանում բարձրալեռ շրջանի կարգավիճակ ունի ավելի քան 1 600 բնակավայր:

Թոշակի ավելացումը հաշվի է առնված 2019 թվականի պետական բյուջեի նախագով:

Այն բնակավայրերում, որոնք չեն օգտվում բարձրալեռ շրջանի կարգավիճակից, թոշակը դառնում է 200 լարի: