Բարձրալեռ գյուղերում սեպտեմբերից կսկսեն մոնտաժել արևային վահանակներ
Բարձրալեռ գյուղերում սեպտեմբերից կսկսեն մոնտաժել արևային վահանակներ

Բարձրալեռ բնակավայրերի առանց էլեկտրաէներգիա մնացած գյուղերում սեպտեմբերից կսկսեն մոնտաժել արևի էլեկտրակայաններ:

Շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության տեղեկությամբ, Մցխեթա-Մթիանեթիի, Շիդա Քարթլիի, Սամցխե-Ջավախքի, Իմերեթիի, Ռաճա-Լեչխում-Քվեմո Սվանեթիի, Կախեթիի և Իմերեթիի 87 գյուղի 178 ընտանիքում հատուկ համակարգերի մոնտաժը կավարտվի մինչև հունվարի վերջը:

Արևի էլեկտրակայանները հաշվի են առնված միայն այն գյուղերի համար, որտեղ կան մշտական բնակիչներ:

Արևային վահանակի հզորությունը սահմանվել է 1 500 վատտ, որը բավական է միաժամանակ մի քանի սարքավորում (տան լուսավորում, հեռուստացույց, սառնարան և կենցաղային այլ տեխնիկա) միացնելու համար:

Գործընթացին ներգրավված են մունիցիպալիտետների քաղաքապետները և պետական լիազորները:

Մարտկոցների համար արտադրողի երաշխիքը կազմում է 25 տարի:

Սա Վրաստանի կառավարության երկրորդ նախաձեռնությունն է, որը 246 805 լարիով ֆինանսավորվում է Բարձրալեռ բնակավայրերի զարգացման հիմնադրամի կողմից: