Բարձրալեռ բնակավայրի կարգավիճակ է շնորհվել 14 գյուղի. Կվիրիկաշվիլի

11:57, 19.04.2018

Բարձրալեռ բնակավայրի կարգավիճակ է շնորհվել 14 գյուղի,- բարձրալեռ շրջանների մասին օրենքով սահմանված զեղչերից օգտվելու է Ճիաթուրայի, Սաչխերեի, Խարագաուլիի, Բորջոմիի, Մառնեուլի, Քարելիի, Բաղդաթի և Տղիբուլիի մունիցիպալիտետի գյուղերի բնակչությունը:

Ինչպես հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության այսօրվա նիստին, բարձրալեռ շրջաններում բնակչության կենսապայմանները թեթևացնելը իշխանության կարևորագույն խնդիրներից է:

Գիորգի Կվիրիկաշվիլու խոսքով, հենց դրան էր ծառայում բարձրալեռ շրջանների մասին օրենքի ընդունումը:

 

Նմանատիպ