Բարձր ջերմաստիճանի ֆոնին Վրաստանում առաջիկա օրերին կպահպանվի անձրևային եղանակը
Բարձր ջերմաստիճանի ֆոնին Վրաստանում առաջիկա օրերին կպահպանվի անձրևային եղանակը

Մինչև օգոստոսի 5-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին Վրաստանի որոշ շրջաններում, ըստ կանխատեսումների, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, արևելյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ։

Ինչպես նաև, ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների, օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կկազմի +28, +33 աստիճան, իսկ արևելյան Վրաստանում օգոստոսի 2-3-ը կբարձրանա մինչև +36+ 38 աստիճան, օգոստոսի 4-ին կնվազի մինչև +27, +32 աստիճան։

Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։