Բարձր ջերմաստիճանի ֆոնին Վրաստանում անձրեւոտ եղանակը կպահպանվի մինչեւ հունիսի 13-ը
Բարձր ջերմաստիճանի ֆոնին Վրաստանում մինչև հունիսի 13-ը կպահպանվի տեղումնառատ եղանակը, տեղ-տեղ կայծակով։ Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Ըստ կանխատեսումների՝ Արեւելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ։
«Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում կլինի +26, +31 աստիճան։
Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության կանխատեսման մեջ։