Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը 
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը 

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք և սահմանափակ տեսանելիություն) միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։

Սեփական տեղեկությունների համաձայն՝ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։