Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով ավտոճանապարհներին գործում են սահմանափակումներ
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով ավտոճանապարհներին գործում են սահմանափակումներ

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Վրաստանի ողջ տարածքում այս պահին գործում են երթևեկության սահմանափակումներ հետևյալ ճանապարհներին:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Նույն ճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում տեղաշարժը թույլատրվում է միայն թեթև ավտոտրանսպորտի համար։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։

Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 40-158 կմ. հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Առատ ձյան պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհահատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Առատ ձյան պատճառով Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի 39-60 կմ. հատվածում (Նաքերալայի լեռնանցք) արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։ Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Գերատեսչության տվյալներով՝ առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և ձնահյուսի վտանգի պատճառով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի 53-106 կմ. (Կորշա-Շատիլի) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Առատ ձյան պատճառով Քութայիսի-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի 88-125 կմ. (Լենտեխի-Մելե) ավտոճանապարհին արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։ Իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է հակասայթակող շղթաներով։ Երկու և ավելի առաջատար կամուրջ ունեցող ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է։ Ավտոճանապարհի 1-88 կմ. (Ծղալտուբո շրջադարձ-Լենտեխի) հատվածում երթևեկությունն ազատ է։

Սողանքի և ձնահյուսի վտանգի պատճառով Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի 182-186 կմ. (Կալա-Ուշգուլի) հատվածում բոլոր տեսակի երթևեկությունն արգելված է։

Նույն մայրուղու 70-182 կմ. (Խաիշի-Կալա) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը։ Իսկ 90-182 կմ. (Դիզի-Կալա) հատվածում թեթև մեքենաների տեղաշարժը թույլատրվում է հակասայթակող շղթաներով։ Երկու և ավելի առաջատար կամուրջ ունեցող ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է։

Ավտոճանապարհի 1-70 կմ. (Զուգդիդի-Խաիշի) հատվածում երթևեկությունն ազատ է։

Ձյան պատճառով Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110 կմ. հատվածում (Փարավանի լեռնանցք) արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը։

Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ ծանր օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, վատ տեսանելիություն, մերկասառույց) Ախալցիխե-Նինոծմինդա 90-112 հատվածում, ինչպես նաև Ախալքալաք-Կարծախի ճանապարհի 1-30 կմ. հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի 12-106 կմ. ճանապարհահատվածում կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Առատ ձյան պատճառով Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի 1-50 կմ. (Խաշուրի-Ածկուրի) հատվածում (Ս-8) արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։