Բարդ է, լինել այն երկրի նախագահը, որը 27 դար շարունակ դիմակայել է տարբեր կայսրություններին. Սալոմե Զուրաբիշվիլի
Բարդ է, լինել այն երկրի նախագահը, որը 27 դար շարունակ դիմակայել է տարբեր կայսրություններին. Սալոմե Զուրաբիշվիլի

Բարդ է, լինել այն երկրի նախագահը, որը 27 դար շարունակ դիմակայել է տարբեր կայսրություններին,- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս մասին հայտարարել է «Euronews»-ին տված հարցազրույցում:

Վրաստանի նաախագահը հարցազրույցն սկսել է օկուպացված Աբխազիայում անցկացված «նախագահական ընտրությունների» թեմայով: Սալոմե Զուրաբիշվիլու խոսքով, Աբխազիայում ռուսականացման քաղաքականություն է իրականացվում:

«Այս «ընտրությունները» մենք չենք ճանաչում, սակայն վստահ եմ, մի օր, որը շատ շուտ կգա, Վրաստանում կանցկացվեն ընտրություններ, որոնք կընդգրկեն Վրաստանի ողջ տարածքը և Աբխազիայում բնակվող մեր քաղաքացիները կունենան մասնակցելու հնարավորություն»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Սալոմե Զուրաբիշվիլու խոսքով, պատերազմի և բռնազավթման նպատակը Վրաստանի արևմտյան ուղու կասեցումն էր, որը տեղի չունեցավ և այդ պատճառով, Վրաստանը հաղթանակած է այս պայքարում:

«Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք պատերազմի և մեր տարածքների օկուպացիայի պատճառով: Բազմիցս ասել եմ, որ որևէ տիպի հաղորդակցության համար անհրաժեշտ է ստանանք հստակ ազդանշան, որ Ռուսաստանի վերաբերմունքը փոխվել է իր փոքր բարեկամի նկատմամբ: Եթե մենք այս ուղղությամբ տեսնենք ազդանշան, ապա վստահ եմ, պատրաստ կլինենք ապագայում երկխոսելու համար: Վստահ եմ, իրավիճակը կփոխվի:

Բարդ է, լինել այն երկրի նախագահը, որը 27 դար շարունակ դիմակայել է տարբեր կայսրություններին: Այս տարածքները տարբեր ժամանակներում եղել են օկուպացված տարբեր կայսրությունների կողմից և մենք փրկվել ենք: Այնպես որ, վստահ եմ, որ հիմա էլ կփրկվենք և կշարունակենք շարժվել դեպի Եվրոպա»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: