Բարաթաշվիլու փողոցում տուժած աշակերտներից մեկի վիճակը ծանր է
Բարաթաշվիլու փողոցում տուժած աշակերտներից մեկի վիճակը ծանր է

Բարաթաշվիլու փողոցում դեռահասներից մեկին վիրահատում են և նրա վիճակը ծանր է,- այս մասին Առաջին ալիքին հայտնել են Ինգորողվայի կլինիկայում:

Կլինիկայի մամլո ծառայության տեղեկությամբ, ևս երկու տուժած դեռահասի վիճակը կայուն է:

Ինչ վերաբերում է «Ամտել հոսպիտալ» տեղափոխված երեք դեռահասներին, նրանց մասին դեռևս  մեկնաբանություն չի արվում:

Դեպքը տեղի է ունեցել այսօր, Բարաթաշվիլու փողոցում: Շենքի ֆասադից ապակին ընկել է անչափահասաների վրա: