Բարաթաշվիլիի կամրջին ընթացող վերանորոգիչ աշխատանքների պատճառով, տրանսպորտի տեղաշարժը մասնակիորեն սահմանափակվում է
Բարաթաշվիլիի կամրջին ընթացող վերանորոգիչ աշխատանքների պատճառով, տրանսպորտի տեղաշարժը մասնակիորեն սահմանափակվում է

Նիկոլոզ Բարաթաշվիլիի կամրջին ընթացող վերանորոգիչ աշխատանքների պատճառով, տրանսպորտի տեղաշարժը մասնակիորեն սահմանափակվում է: Այս մասին լրատվությունը տարածում է ներքին գործերի նախարարությունը:

«Պարեկային ոստիկանության դեպարտամենտը տեղեկացնում է, որ Թբիլիսիում, Նիկոլոզ Բարաթաշվիլիի կամրջին ընթացող ճանապարհային աշխատանքների կապակցությամբ, կամրջի վրա ավտոտրանսպորտի տեղաշարժը ժամանակավորապես մասնակիորեն սահմանափակվում է, որի պատճառով ընթացիկ տարվա օսոստոսի 18-ից ժամը 20:00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 24:00-ն Մտկվարի գետի երկու կողմերում տեղաշարժվող ավտոմեքենաների համար գործելու են սահմանափակումներ:

ՆԳՆ-ի լրատվությամբ, ճանապարհի նշված հատվածում ավտոտրանսպորտի անվտանգ տեղաշարժման նպատակով ավտոերթևեկությունը կարգավորելու են պարեկային ոստիկանության էկիպաժները: