Բանտարկյալների փախուստի գործով եւս մեկ անձ է ձերբակալվել, ում հետաքննությունը կասկածում է հանցագործությունը կոծկելու մեջ
Բանտարկյալների փախուստի գործով իրավապահները եւս մեկ անձի են ձերբակալել։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արդարադատության նախարարությունից։
Ինչպես նշվում է գերատեսչությունում, քննչական մարմինը ձերբակալվածին մեղադրում է հանցագործությունը կոծկելու մեջ։
Բացի այդ, նրանց փոխանցմամբ, ձերբակալվածը տեղեկություններ է ունեցել դատապարտյալների կատարած ծանր հանցագործության մասին, թեև այդ մասին չի հայտնել իրավապահներին։
Գերատեսչությունում նշվում է, որ հետաքննությունն ընթանում է 376-րդ հոդվածով, որը վերաբերում է հանցագործության մասին չհայտնելուն այն անձի կողմից, ով իրոք գիտի, որ ծանր հանցագործություն է նախապատրաստվում կամ կատարվում։
Նշված հոդվածը որպես պատժի միջոց նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով։
Նոյեմբերի մեկին «Ավերսի» կլինիկայի հարակից տարածքից փախել էր երեք բանտարկյալ։