Բանկային միությունը սպառողներին զգուշացնում է կիբեռհարձակումների մասին
Բանկային միությունը սպառողներին զգուշացնում է կիբեռհարձակումների մասին

Բանկային միությունը սպառողներին զգուշացնում է կիբեռհարձակումների մասին: Միության լրատվությամբ, վերջին ժամանակաշրջանում գրանցվել է մի քանի կիբերհարձակում, որը սպառողներին հասցրել է ֆինանսական վնաս:

Միության լրատվությամբ, ամենատարածված կիբերհանցագործության ձևը ՝ «փիշինգն է»

Կազմակերպությունը հանցանքից պաշտպանվելու համար տալիս է խորհուրդներ:

Բանկային միության լրատվությամբ, հիմնականում հանցագործները ստեղծում են կայքեր, որտեղ պահանջում են սպառողներին մուտքագրել անձնական տվյալները, անձնական համարը և բանկային քարտի համարը, որից հետո յուրացնում գումարներ: Այդ պատճառով միությունը կոչ է անում սպառողներին զգույշ լինել և ստուգել կայքի ինքնությունը: Մյուս կերպ հանցագործները էլեկտրոնային փոստ են ուղարկում սպառողներին, որտեղ պահանջում են մուտքագրել այդ տվյալները:

Կազմակերպության լրատվությամբ, ինչպես կարգն է, կիբերհանցագործը սպառողներին փորձում է խաբել հայտնի իմիջով, այսպիսով ցանկացած տիպի ֆինանսական գործողության ժամանակ պետք է ստուգվեն բոլոր կետերը: